Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա
ОбществоՕգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում էր հերթապահություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:
Դեպքի վայրում են ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը: