ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից հուլիս ամսին ստացվել է 784 դիմում
ОбществоՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2017 թվականի հուլիս ամսին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 784 դիմում, որոնցից 691-ը՝ գրավոր, 93-ը՝
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 63 (9%), պետական նպաստների 58 (8%),կենսաթոշակի նշանակման և վերանայման 40 (6%), պրոթեզավորման 35(5%),
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 31 (33%), ավանդի փոխհատուցման 25 (27%),պետական նպաստների 12 (13%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 12 (13%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 306 դիմումի:
Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 232-ը (76%)պարզաբանվել է, 37 (12%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 24-ը (8%)վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 13-ին (4%) տրվել է մերժողական պատասխան:
Հուլիս ամսվա ընթացքում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է մեկ քաղաքացի:
Փոխնախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն մեկ քաղաքացու մասնակցությամբ: Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով: