«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանի նոր բիզնեսը
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Արցախում նոր բիզնես-գործունեություն է ծավալել: Ըստ նույն տեղեկությունների՝ Ռուբեն Հայրապետյանը Շուշիում հյուրանոցային համալիր է սկսել կառուցել:
Այն տարածքը, որտեղ լինելու է նորակառույց համալիրը, կոչվում է Իսաբուլախի հատված (Իսահակի աղբյուր): Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը նոր է սկսել համալիրի շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Ռուբեն Հայրապետյանը Արցախի տարբեր գյուղերում ֆուտբոլի դաշտեր է կառուցել, ինչպես նաեւ՝ մի առանձնատուն Շուշիի «Կանաչ եկեղեցի» կոչվող տարածքին կից:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: