ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ
ОбществоՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 478.51 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.27 դրամով և կազմել 560.91 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 8.03 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.94 դրամով և կազմել 616.42 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 187.09 դրամով և կազմել 19542.87 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.27 դրամով և կազմել 259.84 դրամ: Պլատինի գինը նվազել է 248.02 դրամով և կազմել 14646 դրամ: