Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը համագործակցում է «Քյուբ» ընկերության հետ
ЭкономикаՀայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) օգոստոսի 16-ին կնքել է հերթական արտահանման ապահովագրության վկայագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող «Քյուբ» ընկերության հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արտահանման ապահովագրության վկայագրերը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն են տալիս խուսափել բջջային հավելվածի վաճառքից սպասվող հասույթի չվճարման ռիսկերից, միևնույն ժամանակ ստանալ ֆինանսավորում՝ առանց գրավի պահանջի, պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով:
ՀԱԱԳ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանընշել է, որ «Քյուբ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ծառայություններից օգտվող առաջին ընկերությունը, որը ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և լավ օրինակ կհանդիսանա ՏՏ ոլորտի մյուս կազմակերպությունների համար:
«ՀԱԱԳ-ը հետագայում նախատեսում է ընդլայնել ապահովագրական պրոդուկտները ծառայությունների արտահանմամբ զբաղվող ,մասնավորապես, ՏՏ ոլորտի ընկերությունների համար»,- ավելացրել է նա:
«ՀԱԱԳ-ի հետ շուրջ մեկ տարվա համագործակցությունը «Քյուբ» ընկերությանըհնարավորություն ընձեռեց գործունեության առաջին իսկ ամիսներից առևտրային բանկի միջոցով, առանց գույքի գրավադրման ստանալ պարբերաբար ֆակտորինգային ֆինանսավորումներ: Արդյունքում ընկերությունն օրեցօր ավելացնում է բջջային հավելվածի մշակման հնարավորություններն ու արտահանման ծավալները՝ արդյունավետ կառավարելով շրջանառու կապիտալը»,- նշել է «Քյուբ» ընկերության համահիմնադիր Գարիկ Ավետիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործակալությանը սերտ համագործակցության համար:
«Քյուբ» ընկերությունը զբաղվում է բջջային հավելվածների մշակմամբ, որոնցից առավելհանրաճանաչը՝ Pixomatic անվանումը կրող շարժական ֆոտոխմբագրիչն է: Պատկերներիմշակման սեփական համակարգի միջոցով հավելվածը հնարավորություն է տալիսհեշտորեն խմբագրել նկարները` դրանց հաղորդելով կրեատիվ տեսք: Հավելվածն այսօրունի 500 հազար ներբեռնում AppStore-ում և 450 հազար ներբեռնում Google Play-ում: