MLS. Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվի Չեխիա և կմնա Ռեալ Սոլթ Լեյքում
СпортԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվի Պրահայի «Սլավիա»,- տեղեկացնում է MLS-ի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չեխական ակումբը, ամենայն հավանականությամբ, անվճար կվարձակալի հարձակվողին և վերջինիս կվճարի աշխատավարձի կեսը:
Աղբյուրը նշում է, որ «Սլավիան» իրոք հետաքրքրված է եղել 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն վերջին շրջանում հետաքրքրվածությունը թուլացել է և ակումբը հրաժարվել է Մովսիսյանի տրանսֆերը ձեռք բերելու մտքից:
«Ռեալ Սոլթ Լեյթը» փորձել է ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել «Լոս Անջելես Գելեքսիին» և «Սան Խոսե Էրթքվեյքսին», սակայն` ապարդյուն:
Սպասվում է, որ մինչև ձմեռ Մովսիսյանը կմնա «Ռեալ Սոլթ Լեյքում», քանի որ տրանսֆերային պատուհանն MLS-ի համար արդեն փակվել է:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 23 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ՌՍԼ-ի հետ լրանում է այս տարվա ձմռանը: