Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել Ծովագյուղի լողափից դուրս բերված տղամարդուն
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 16-ին, ժամը 15:52-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մոտ գտնվող լողափում ջրից դուրս են բերել խեղդվող տղամարդու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, ջրափրկարարները տեղի ուժերով դուրս բերված տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջինս (Է. Պ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: