«Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչին կառաջարկի մարզիչի աշխատանք
Спорт«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին խաղացող մարզիչ դարձնելու տարբերակը, հաղորդում է Bleacher Report-ը: Շվեդ ֆուտբոլիստը վայելում է անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ նախկին ակումբակիցների վստահությունն ու համակրանքը եւ կարող է հրաշալի կապող օղակ դառնալ մարզչական շտաբի եւ թիմի միջեւ:
Սպասվում է, որ ծնկահոդի վնասվածքից հետո լիարժեք մարզավիճակ ձեռք բերելու դեպքում, 35-ամյա Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» կվերադառնա հունվարին:
Անցած մրցաշրջանում նա մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 46 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:
Իբրահիմովիչի երկու որդիներն ընդունվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա: