Չեմպիոնների լիգա. Սևիլիան, Նապոլին հաղթեցին, Ալաշկերտի նախկին ֆուտբոլիստի գոլը. տեսանյութեր
СпортՉեմպիոնների լիգայի փորակավորման վերջին փուլում կայացան 5 հանդիպումներ:
Ամենագոլառատը ստացվեց «Սելթիկ»-«Աստանա» հանդիպումը. տանտերերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին ղազախական թիմի դարպասը:
«Սևիլիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց թուրքական «Բաշաքշեհիրին». իսպանական թիմի գոլերը խփել են Էսկուդերոն և Բեն Յեդերը:
«Նապոլին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Նիսին». նեապոլական թիմի գոլերը խփել են Մերտենսը և Ժորժինյոն: 79-րդ րոպեին ֆրանսիական թիմը մնացել է 9 ֆուտբոլիստներով. միանգամից կարմիր քարտ է ստացել Կազելիոն, 2-րդ դեղինը վիճելու համար ստացել է Պլեան:
«Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է խորվաթական «Ռիեկային». հատկանշական է, որ «Ռիեկայի» միակ գոլը խփել է «Ալաշկերտի» նախկին հարձակվող Էբեր Արաուխոն:
«Հապոել» Բեր Շևան 2:1 հաշվով հաղթել է սերբական «Մարիբորին»: