Մայրաքաղաքում ծառերի ոռոգումը շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով
ОбществоՇոգ եղանակով պայմանավորված՝ Երևանում շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով ծառերի ոռոգումը:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է խորքային հորերից մղվող ջրերով:
Հատուկ ժամանակացույցով ոռոգման աշխատանքները կշարունակվեն մինչև եղանակային պայմանների մեղմացումը, որից հետո գործընթացը կշարունակվի սովորական ժամանակացույցով: