«Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանաչավուն զանգվածով լցված կապոց են հայտնաբերել
ОбществоՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հսկիչ-արահետային գոտուց հայտնաբերել են էլեկտրոդի վրա կպչուն ժապավենով ամրացված կապոց, որի մեջ առկա են եղել կանաչավուն զանգվածով լցված, ընդհանուրը 29 գրամ քաշով 10 փաթեթներ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: