Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել
ОбществоՎրաստանի Ցիխիսձիրիի հանգստավայրից վրացի փրկարարները ծովում ազգությամբ հայ երիտասարդի մարմին են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով «Գրուզիա օնլայն»-ը, ազգությամբ հայը Ռուսաստանում էր բնակվում եւ Վրաստան էր եկել հանգստանալու:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: