«Առա՛ջ, Հայաստան». Քլոե Քարդաշյանը սիրելից հայկական զինանշանով վզնոց է ստացել. ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
LifestyleՀայկական արմատներով ամերիկյան ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը 2 տարի առաջ ընտանիքի անդամների հետ միասին եղավ Հայաստանում ու իմացավ ավելին իր հայկական ժառանգության մասին։
Ինչպես գրում է Daily Mail-ը, Քլոե Քարդաշյանն ընկերոջից՝ Տրիստան Թոմփսոնից, ստացել է շատ խորհրդանշական նվեր։ 33-ամյա Քլոեն հպարտորեն ցուցադրել է նվերը․ այն հայկական զինանշանով ոսկե վզնոց է։
«Տեսեք իմ հայկական զինանշանով վզնոցը, որն ինձ համար պատրաստել է փոքրիկս։ Ես սիրում եմ այն։ Առա՛ջ, Հայաստան»,-տեսանյութում ասում է Քլոեն։
