2.10 սմ հասակ ունեցող աղջիկը հանդիպում է ցածրահասակ տղայի հետ. լուսանկարներ, տեսանյութ
Lifestyle2.10 սմ հասակ ունեցող Էլիսանի դա Քրուզ Սիլվան հանդիպում է 1.52 սմ հասակ ունեցող տղայի՝ Ֆրանսինալդու դա Սիլվայի հետ։
Աղջկա խոսքերով, երբ ինքը բռնում է իր սիրելի ձեռքը, թվում է, թե բռնել է իր փոքրիկ տղայի կամ եղբոր ձեռքը։
Բժիշկները սկզբում կարծում էին, որ աղջիկը տառապում է գիգանտիզմով և վախ ունեին, որ նրա հասակը կշարունակի աճել։
«Ես դեմ չեմ ինձանից ավելի բարձրահասակ աղջկա հետ հանդիպել։ Ես ազատ եմ զգում և ինձ չի մտահոգում, թե մարդիկ ինչ են մտածում։ Ես ուրախ եմ։ Իմ ընկերները ինձ շատ հարցեր են տալիս՝ «Ինչպե՞ս ես դու նրան գրկում», իսկ ես ի պատասխան հայտարարում եմ, որ ամեն ինչին էլ ճիշտ ելք կա»,- ասել է Ֆրանսինալդու դա Սիլվան:

Էլիսանիի մայրը նշել է, որ աղջկա մոտ տարօրինակություններ նկատվել է 11 տարեկանում, քանի որ նա իր հասակակիցներից սկսել է ավելի արագ զարգանալ։ 13 տարեկանում աղջկա ողջ մարմինը սկսել է ցավալ։
Աղջիկը ցանկանում է ֆոտոմոդել դառնալ, սակայն նրան շատերը մերժում են՝ նշելով, որ հասակը չի համապատասխանում։
«Սակայն շատերը ասում են, որ նրա հասակը ֆոտոմոդելի համար լավ է։ Ես դեռ հույս ունեմ»,-հավելել է աղջկա մայրը։
