Ամուuինը հղի կնnջը տարել էր hիվանդանnց և ստիպnւմ էր նրան աբnրտի դիմել. տեuնելով հետազnտության արդյnւքները՝ կինը դnւրս է վազում հիվանդասենյակից և տեղի է ունենում ամենաշոկայինը
LifestyleՋիլ անունով երիտասարդ աղջիկն ընկեր ուներ, ում հետ նշանվել էր և կարծում էր, թե այդ տղան է իր ողջ կյանքի ուղեկիցը:
Նա անհամբերությամբ սպասում էր այն երջանիկ օրվան, երբ տեղի կունենար իրենց ամուսնության արարողությունը:
Աղջկա պատկերացրած երջանիկ հեքիաթը հօդս ցնդեց վայրկենապես, երբ փեսացուն նրան լքեց հենց եկեղեցու խորանում: Երիտասարդը պարզապես չէր ներկայացել հարսանիքին:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ բարոյալքված հոգեվիճակում էր գտնվում Ջիլը, սակայն սիրելի մարդու կողմից գաղտնի կերպով դավաճանված լինելու հանգամանքն անգամ չէր ստիպում նրան գլխից հանել երբեմնի սիրելի տղամարդուն:
Որոշ ժամանակ անց նրանք նորից սկսեցին հանդիպել, և այդ ժամանակ պարզվեց, որ Ջիլը հղի է:
Երբ նրա ընկերն իմացավ այդ մասին, նրան երկընտրանքի առջև կանգնեցրեց, կամ աբորտ անել, կամ բաժանվել իրենից: Տղամարդը նրանից երեխա չէր ուզում ունենալ:
Ջիլն ընդառաջ գնաց սիրելիին, ով մեծ ազդեցություն ուներ նրա վրա:
Գալով հիվանդանոց՝ նա հանդիպեց երկու կանանց, ովքեր դեմ էին աբորտներին: Նրանք պարզապես խնդրում էին երիտասարդ աղջկան նման քայլի չգնալ և խնայել երեխայի կյանքը:
Այդ ժամանակ Ջիլի հետ էր երեխայի հայրը, ով հրամայեց աղջկան չլսել կանանց և դիմել աբորտի:
Աղջիկը վճռականորեն մտավ հիվանդասենյակ, որտեղ նրան հետազոտեցին: Հետազոտության արդյունքները սովորաբար կանանց ցույց չեն տալիս, սակայն Ջիլը էկրանին տեսավ իր ներսում զարգացող պտղին:
Երեխան տղա էր, իսկ հետազոտության արդյունքում նա տեսավ նրա ոտքերը, ձեռքերը, անգամ քիթը: Ամենավճռական պահին, երբ պետք է սկսվեր երեխայի հեռացման գործընթացը, Ջիլը պարզապես զգաց, որ պետք է դուրս փախչի այդ հիվանդանոցից:
Նա դրսում սպասող իր ընկերոջը փորձեց բացատրել, որ չի կարող հրաժարվել երեխայից, սակայն վերջինս լսել անգամ չցանկացավ: Այդ պարագայում Ջիլը նրան ասաց, որ կարող է այլևս իր հետ չհանդիպել, քանի որ ինքն ընտրել է երեխային:
Այդպիսով՝ շուտով ծնվեց նրա առաջնեկը՝ Նիկոլաս Ջոզեֆը:
Ջիլը սկսեց միայնակ մեծացնել և դաստիարակել երեխային, ավելին՝ նա նորից այն նույն հիվանդանոց գնաց վերոնշյալ երկու կանանց շնորհակալություն հայտնելու համար:
Տարիներ անց, սեփական փորձից ելնելով, Ջիլը նամակ է գրել ուղղված բոլոր այն կանանց, ովքեր որոշել են հրաժարվել իրենց երեխաներից.
«Հիշե՛ք ձեր մանկությունը, թե որքան անպաշտպան աղջիկներ էիք դուք: Դուք այն ժամանակ չէիք էլ կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ կցանկանաք սպանել ձեր իսկ երեխային:
Ես գիտեմ, դուք էլ եք երազել սպիտակ ձիով ասպետի մասին, որի հետ ընտանիք կկազմեք և երեխաներ կունենաք, բայց մտածեք, գուցե՞ Աստված ձեր հետ կապված այլ ծրագրեր ունի:
Ես գիտեմ, որ ձեր երազանքները փշրվել են, ուստի այդպիսի քայլի եք ուզում դիմել, բայց հավատացե՛ք, եթե Աստված ձեզ հնարավորություն է տվել ընտանիք կազմել, թեկուզև բաղկացած ձեզնից ու ձեր դեռ չծնված երեխայից, ապա մի՛ փոխեք կյանքի ընթացքը:
Միայն հավատացե՛ք, որ ամեն ինչ լավ է լինելու, անգամ, եթե ձեզ ամեն ինչ շատ վատ է թվում»:
Կա այսպիսի մի ապացուցված և լավ արտահայտություն.
«Եթե Աստված տվել է երեխա, ուրեմն կտա նաև նրան պահելու և մեծացնելու հնարավորություն»:
Հավատացե՛ք Աստծուն, և մի՛ վազեք հնարավորինս արագ երեխայից ազատվելու:

Նյութը հրապարակման պատրաստեց Good-Info.am-ը