Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի մարզիչը չի գա Հայաստան
СпортԲոսնիայի և Հերցեգովինայի բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոչևիչը չի ժամանի Երևան:
Արմենպրեսի հաղորդմամբ` մարզչի առողջական վիճակը վատթարացել է, և վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Վույոչևիչը դիաբետով հիվանդ է: Մարզչի պարтականությունները Երևանում կստանձնի Վույոչևիչի օգնական Մենուշ Բայրամովիչը:
Օգոստոսի 19-ին Հայաստանը հյուրընկալելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին և հաղթանակի դեպքում կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանաՊԵԿ (նախկինում՝ «Միկա») մարզահամալիրում և կսկսվի Երևանի ժամանակով 20։00-ին։