Ունենք գինու 30, կոնյակի 61 տոկոս աճ, օղու 35 տոկոս նվազում. Ավագ Հարությունյան
ЭкономикаORER.news-ի հաղորդմամբ՝ վերանվանված Գինու ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով գինու, կոնյակի, օղու ծավալների առաջին կիսամյակի ցուցանիշներին, նշեց. «Ունենք գինու 30 տոկոս աճ, կոնյակի 61 տոկոս աճ, օղու 35 տոկոս նվազում։ 2013թ. համեմատ՝ 1,5 տոկոս աճ է եղել գինու, 7 տոկոս աճ՝ կոնյակի եւ 10 տոկոս նվազում՝ օղու արտադրանքի առումով։
Գումարային աճ չունենք. 2013թ. ցուցանիշներին դեռ չենք հասնի, 50 տոկոսի չափով աճի տեղ ունենք: Հիմնական խնդիրը, ռուսական շուկայի հետ է կապված: Մասնավորապես, դա կապված է ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներով։
Նաեւ` ՌԴ իշխանությունները ցանկանում են ամբողջական անցում կատարել ռուսական կոնյակին ու գինուն։ Պատժամիջոցները ստիպեցին արագացնել այս պրոցեսները։ ՌԴ ներմուծվող կոնյակը ստուգվում է արդեն։
Հայաստանի համար ձեռնտու է կա՛մ չլինեն այդ պատժամիջոցները, կա՛մ շատ խիստ լինեն, որ այլ շուկաներ փնտրենք։ ՌԴ շուկա հիմնականում արտահանվում է կոնյակի 93 տոկոսանոց էժան սեգմենտը, որը, ստացվում է, դուրս է մնում։ Գինու-կոնյակի ընդամենը 1 տոկոս արտահանում ունենք ԱՄՆ»,- ասաց նա։