Լոռու մարզում վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է. կա 7 վիրավոր
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենաները: Կա 2 զոհ և 7 տուժած:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: