Մարմնամարզության մեջ եզակի է, երբ մարմնամարզիկը 5 սերտիֆիկատ ունի
СпортԱյսօր լրագրողների հետ հանդիպմանը Դավիթ Ֆահրադյանը նշեց, որ 2016 թվականի ԱՄՆ-ում «Գինեսի» գրքի քառակի ռեկորդակիր հերթական ռեկորդն է սահմանել՝ մարմնամարզական պտտաձողի վրա կատարելով 92 անընդմեջ պտույտ՝ ձեռքերի հակառակ բռնվածքով:
«Ռեկորդի հայտն ընդունվեց, իսկ ամիսներ անց օնլայն սերտիֆիկատը հասավ մեզ, հիմա էլ հենց սերտիֆիկատն ենք ստացել: Նման ռեկորդ ոչ մի մարմնամարզիկի կողմից չի եղել, մարզվել եմ մոտ երեք տարի: Սա 5-րդ ռեկորդն է: Մարմնամարզության մեջ եզակի է, երբ մարմնամարզիկը 5 սերտիֆիկատ ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ պտտաձողը սպորտային մարմնամարզության ձեւերից է, սակայն փոքր-ինչ յուրահատուկ ու արտասովոր է. «Պտույտներն արտասովոր են, գրեթե երկու մատով եմ բռնվում պտտաձողից՝ թեւերը հակառակ վիճակում: Ռեկորդին նախապատրաստվելը երկար է տեւել: 94 պտույտ եղավ, հայտով տրված էր 51 պտույտ, բայց գերազանցեցի՝ 2 րոպե եւ 18 վայրկյանում»,- շարունակեց Ֆահրադյանը: