Այս պրnցեդnւրայից հետո դnւ կմոռանաս տnնային քսnւքի մաuին. դեմքի գեղեցիկ գnւյն և փայլnւն մաշկ` 2 փուլով
LifestyleԱմռան հանգստից վերադառնում ես մաշկի թեփոտությամբ, չորությամբ, այրվածքներով, ալերգիայով, պիգմենտային բծերով:
Ուստի պետք է առանձնակի ուշադրություն դարձնել դեմքի տնային խնամքին:
EnterTrain-ը ներկայացնում է նուրբ սկրաբ և բուրավետ դիմակ բնական բաղադրիչներով, որոնք կօգնեն պահպանել դեմքի փայլն ու թարմությունը:
Վարդաջուրը դեմքի համար
Բաղադրիչները՝
2 թ. գ. բրնձի փոշի
1 պտղունց քրքում
2 թ. գ. վարունգի հյութ
Պատրաստումը՝
1. Քրքումը նպաստում է ծակոտիների նեղացմանը, բորբոքման վերացմանը, բորբոքման օջախների նվազեցմանը: Այս բաղադրիչը խառնիր վարունգի հյութին և բրնձի փոշուն, պիլինգի համար հրաշալի միջոց կստանաս:
2. Սկրաբի կիրառումից առաջ դեմքդ լավ մաքրիր:
3. Մերսող շարժումներով խառնուրդը ներմերսիր մաշկիդ: Թող 3 րոպե, հետո լվա սառը ջրով ու սրբիր սրբիչով:
Վարդաջրի հիմքով դիմակ
Բաղադրիչները՝
2 թ. գ. սանդալի ծառի փոշի
2 թ. գ. վարդաջուր
1 թ. գ. մեղր
Պատրաստումը՝
1. Սկրաբը դիմակի հետ համատեղ հրաշալի արդյունք է տալիս: Սանդալի փոշին խառնիր վարդաջրին, ավելացրու մեղրը:
2. Դիմակը քսիր դեմքիդ և թող 5 րոպե:
3. Լվա սառը ջրով և դեմքդ սրբիր սրբիչով:
Այս տեսանյութը կօգնի անել նշված պրոցեդուրան:
Այն կրկնիր շաբաթական 2 անգամ քնելուց առաջ, և մաշկդ կատարյալ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը