ՀՀ առողջապահության նախարարն ինֆեկցիոն ծառայությունների բարելավման թեմայով խորհրդակցություն է հրավիրել
ОбществоՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում ինֆեկցիոն ծառայությունների բարելավմանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Լևոն Ալթունյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին այդ ուղղությամբ հանձնարարականներ է տվել։ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին հանձնարարվել է առկա իրավիճակի վերլուծության հիման վրա մշակել և ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիր. նպատակը մայրաքաղաքում և մարզերում ծառայության որակի, հասանելության բարելավումն է, ինչպես նաև ֆինանսավորման մեխանիզմների արդիականացումը։