Սերխիո Ռամոս. Պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն անգլիական ֆուտբոլին և թույլ տան մեզ խաղալ
СпортՄադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը համաձայն չէ Պրիմերայի առաջին տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղում իր հեռացման հետ:
«Համաձայն չեմ կարմիր քարտի հետ, սակայն հարգում եմ մրցավարների որոշումը: Երբեմն պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն անգլիական ֆուտբոլին և թույլ տան մեզ խաղալ: Եվրոպայում մրցավարներն ավելի խիստ են: Շերի գլխին կպա, սակայն չէի պատրաստվում նրան ցավ պատճառել:
Երբ բազմաթիվ տիտղոսներ եք նվաճում, մրցակիցները սկսում են ատել քեզ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր 3:0 հաշվով: