Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են վաճառք տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.38 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 47.55 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51.82 դոլարի։