Տաշիր քաղաքի 45-ամյա բնակիչը խանդի պատճառով ծեծել է նախկին կնոջը, -այս մասին հայտնում է ORER.am-ը: Հոկտեմբերի 20-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել նախկին ամուսնու՝ կնոջը ծեծի ենթարկելու առթիվ: Սամվել Դալալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սեպտեմբերի 3-ինՙ ժամը 17:00-ի սահմաններում խանդի հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ մի քանի հարվածներ է հասցրել նախկին կնոջ` Անժելա Ավանեսյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայում առաջացնող աջ վերհոնքային շրջանի սալջարդ վերին աջ բազկի միջին երրորդի առաջամիջային մակերեսի արյունազեղումների ձևով: Սամվել Դալալոյանը նախկինում դատված չի եղել: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: