Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ երիտասարդաց ընկերակցությունն Անթիլիասում տարեկան բանակում է գումարել

Հայ երիտասարդաց ընկերակցությունը (ՀԵԸ) Անթիլիասում տարեկան բանակում է գումարել:  Ներկայացնում ենք հավաքի մասին ՀԵԸ-ի մամուլի և տեղեկատվական գրասենյակի հաղորդագրությունն ամբողջությամբ:

«ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ  ՀԱՒԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՐՃԱԽՕՍ ՕՐԻՆԱԿ

Սովորական խարուկահանդէսի մը տպաւորութեամբ թուղթի տողեր լեցնելու արտայայտութիւն մը չէ այս  թղթակցութիւնը: Թուղթին  յանձնուած   են  ուշադրութեան արժանի  տպաւորութիւններ: 

Սկաուտական  մեծ  բանակումը եւ  խարուկահանդէսը  տարուան մը  աշխատանքներուն  հաշուեկշիռն  է  իրականութեան  մէջ:  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի պարագային, այս  քննութիւնը պսակուեցաւ  փայլուն  գնահատականներով եւ յիշատակներով:

ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս սկաուտական շարժումի  պատասխանատու կազմեր Պըզպտինի   բանակավայրը  բարձրացան  27 Յուլիսին, ձեռնարկելով   նախապատրաստական աշխատանքներուն: Յաջորդող օրերուն  բանակավայր  բարձրացան սկաուտական  մնացեալ խումբերը:

Բանակումի  ընթացքին իւրաքանչիւր խումբ ունեցաւ իր դաստիարակչական,միութենական  հաւաքները: Բանակավայրը  ունեցաւ այցելուներ: Լիբանանի ամերիկեան  համալսարանի  աստղաբաշխութեան  ակումբի  դասախօսներ  Նաժաթ Ֆատլալա եւ Եարա  Մըր այցելեցին  բանակավայր եւ զրոյց մը ունեցան  սկաուտներուն հետ: Հոգեբան Նանար  Իքնատոսեան  հանդիպում  մը ունեցաւ արենուշներուն  հետ:  Սկաուտները  եւ արենուշները  կատարեցին  արշաւներ:  Գայլիկները կարգ մը շրջաններու  մէջ  ծաղիկ  ցանեցին Հաւաքական աշխատանքով   մատուռ մը կառուցուեցաւ բանակավայրին մէջ: 

Հայր Սեպուհ Կարապետեան  այցելեց    բանակավայր: Ան  բարձր գնահատեց  սկաուտներու  հոգեւոր դաստիարակութիւնը:  Խարուկահանդէսէն   օր մը առաջ, եղբայր  Եղիկ Աւետիքեան ստացաւ  իր թոթեմը, միանալով սաշեմի ընտանիքին:

Շաբաթ, 19 Օգոստոս 2017-ի  յետմիջօրէին արտակարգ  եռուզեռ մը նկատելի էր  լեռնալիբանանի Պըզպտին  գիւղին մէջ՝ ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի բանակավայրը:ՀԵԸ-ի  Կեդրոնական Վարչութեան  ատենապետ եւ անդամներ, Սքութ տիւ Լիպանի եւ  Ասոսիասիոն տէ Էքլերէոզ տիւ  Լիպանի ներկայացուցիչներ, ՀԵԸ-ի վեթերան սկաուտներու  համախմբումի վարչութեան ատենապետուհին եւ անդամներ,   ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի եւ  Անդրանիկ Սեւանի  Գործադիրի ատենապետ եւ անդամներ, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  ծնողաց եւ  մայրերու վարչութեանց ատենապետներ եւ անդամներ,   հիւրեր, ծնողներ, միութենականներ:  Հոծ բազմութիւն մը  գրաւած  էր աթոռները:  Կը մօտենար   բանակումի  բակման  հանդիսութեան եւ խարուկահանդէսի   ժամը:

Բանակավայրի մուտքը  երկու  կողմէն   ձեւաւորուած էր   սպիտակ   քարերով, իբրեւ  ուղեցոյց այցելուներուն, իսկ  վերադարձի   պահուն մոմերով  լուսաւորուած՝  առաջնորդելու  մեկնողները: Ներկաները  յատուկ  ուշադրութեամբ կը դիտէին   բանակավայրի  կեդրոնը ՀԲԸՄ-ը եւ  ՀԵԸ-ը խորհրդանշող կարմիր-կապոյտ  գոյներով բարձրացած կայմը,անոր վրայ  ծածանող Լիբանանի, Սքութ տիւ Լիպանի, ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի դրօշները:

Նախքան խարուկահանդէսը,  գայլիկական խմբապետուհի  Սարին Պաթուզեանը,  «Վուտ Պեճ»ի կարգ  ստացած ըլլալով ,  ընդունեց  գայլիկներուն երդումը:  Սկաուտներու պարագային, երդումը ընդունեց սկաուտական խմբապետ  եղբայր Եղիկ Աւետիքեանը:   Արծուիկներուն եւ  արենուշներուն պարագային՝  Ասոսիասիոն տէ էքլերոզ տիւ Լիպանի խմբապետուհի քոյր Կասիա  Չալըքեանը: Սոյն արարողութեան  ներկայ գտնուեցան   նաեւ Ասոսիասիոն տէ էքլերէոզ տիւ Լիպանի   փոխնախագահուհի  Զէյնա Քըֆուրին  եւ  քոմիսէր Փերուզ Թիւթիւնճեանը:   

ՀԲԸՄ-ՀԵԸ-ի  Անդրանիկ փողերախումբին գլխաւորութեամբ  հերթաբար  բանակավայր մուտք գործեցին ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի թիթեռները, գլխաւորութեամբ պատասխանատուներ՝  Արաքս Չերչեանի, Վանա Արսլանեանի եւ Գարին Պօյաճեանի: Գայլիկները՝ խմբապետուհի Սարին Պաթուզեանի,փոխխմբապետներ՝  Լէա  Ինքնատոսեանի, Գարինա Թոքաճեանի, Վերժինէ Քէշիշեանի, օգնականուհի՝  Նարինէ Թենպելեանի: Արծուիկները՝  խմբապետուհի Նաթալի Պահատէի, օգնականներ Հերա Մազլումեանի եւ Սելին Գիսոյեանի գլխաւորութեամբ: Արենուշները՝  խմբապետուհի Սարին Գեսմէեանի, փոխխմբապետուհի Անժելիքա  Այվազեանի, վարիչ առաջնորդներ ՝  Կասիա Պօյաճեանի եւ Արեւ Սէֆէրեանի գլխաւորութեամբ: Սկաուտները, խմբապետ Եղիկ Աւետիքեանի,փոխխմբապետ Սերժ Քոճապապեանի եւ Մինաս Մազլումեանի գլխաւորութեամբ:  Քառավելները՝  առաջնորդուհի Նաթալի Թաքաճեանի գլխաւորութեամբ: Երէցները, ամբապետ Էլի Պահատէի,փոխխմբապետ Ռաֆֆի Խաչատուրեանի գլխաւորութեամբ:

ՀԲԸՄ- ՀԵԸ-ի  փողերախումին  կատարողութեամբ,   Լիբանանի, Հայաստանի, ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի  քայլերգները  յոտնկայս ունկնդրելէ  ետք, յանուն ՀԵԸ  Անդրանիկ  Անթիլիաս սկաուտական  շարժումին,  քոյր  Արեւ  Սէֆէրեան բարի գալուստ  մաղթեց  ներկաներուն.« Շատ արդիւնաւէտ եւ  հաճելի  սկաուտական տարեշրջանէ մը   ետք, այս խարուկահանդէսով  պիտի  փակենք սկաուտական տարեշրջանը». ըսաւ ան,  եւ հրաւիրեց ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի Գործադիր  Մարմինի ատենապետ Գրիգոր Քեշիշեանը փոխանցելու  մասնաճիւղին խօսքը: Եղբայր   Քեշիշեան  գնահատելով  բանակումի եւ խարուկահանդէսի  նախապատրաստութեան աշխատանքը, շեշտեց, թէ  ՀԵԸ  Անդրանիկ Անթիլիասի սկաուտական  ընտանիքը այս տարուան բանակումին ոչ միայն ձեռք բերաւ սկաուտական գիտելիքներ, հայեցի  դաստիարակութիւն,այլեւ՝ խմբային աշխատանքի  փորձառութիւն:  Ան  շեշտեց՝  միութիւնը եւ միասնականութիւնը կը մնան   հաւաքական կեանքի յաջողութեան  բանալին:

Եղբայր  Գրիգոր Քեշիշեան  շնորհակալութիւն յայտնեց ՀԵԸ-ի  Կեդրոնական Վարչութեան՝ ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  աշխատանքներուն մնայուն սատար կենալու համար, սկաուտական շարժումի բոլոր անդամ-անդամուհիներուն,  ծնողներուն, ծնողական  եւ  մայրերու վարչութեանց իրենց  աննահանջ   ծառայութիւններուն  համար:

Օրուան  պատգամը  փոխանցեց ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանը:« Սիրոյ քաղցրութեան,  բարոյական  դաստիարակութեան եւ այս բոլորին պսակը՝ ազգային ոգիի դպրոց  մըն է  Հայ Երիտասարդաց Ընկերակցութիւնը,որուն բոլոր մասնաճիւղերը եւ  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  խմբապետական բոլոր կազմերը՝ թիթեռներով, արծուիկներով, արենուշներով, գայլիկներով,սկաուտներով, քառավելներով,  երէցներով, խմբապետ-խմբապետուհիներով, սկաուտական վարչութիւններով, ծնողաց եւ մայրերու վարչութիւններով, իրենց  աշխատանքը դրին ի  սպաս  տարեկան  սկաուտական մեծ բանակումի յաջողութեան».ըսաւ ան:

ՀԵԸ-ի Կեդրոնական  Վարչութեան ատենապետը  գնահատեց  բանակումի պատրաստութեան համար  սկաուտական շարժումի խմբապետական  կազմերու, երէցներու, քառավելներու, ութսունէ աւելի անդամ-անդամուհիներու  մեծաթիւ մասնակցութիւնը .« Մեծապէս կը գնահատենք, ձեռք-ձեռքի տուած՝ պարտականութութիւնները դիւրացնելու՝ փոխադարձ օգնութեան, իրարու հասնելու, մէկը բոլորին եւ բոլորը՝ մէկին  նշանաբանով   միասնական ձեր աշխատանքը». յայտնեց  ան, շեշտելով՝  հաւաքական աշխատանքի գիտակցութիւնը կը զօրացնէ   միութիւնը:

Այս առիթով,  ՀԵԸ-ի ատենապետը շնորհաւորեց ՀԵԸ  Անդրանիկ Անթիլիասի սկաուտական շարժումի խմբապետական բոլոր կազմերը, բոլոր   քոյրերն ու եղբայրները՝ մաղթելով յարատեւ  վերելք եւ յաջողութիւն:

 ՀԵԸ  Անդրանիկ  սկաուտական  շարժումին  ծառայած  բազմաթիւ  երիտասարդ- երիտասարդուհիներ բարձրագոյն ուսման  նպատակով  մեկնած են արտասահման, ակամայ   հեռանալով  սկաուտական  եւ միութենական կեանքի  ջերմ  մթնոլորտէն, միշտ  իրենց հոգւոյն  մէջ վառ պահելով  ՀԵԸ-ի կրակն ու աւանդութիւնները:  Երկարամեայ  ծառայութեանց այդպիսի ճանապարհ  հատած   երիտասարդներու շարքին  յիշատակուեցան  եւ գնահատուեցան   Ալեք  Մելքոնեանը՝ Միացեալ Նահանգներ  մեկնած,  Փիթըր Այվազեանը՝ Իտալիա եւ Աւօ  Տաքեսեանը՝  Հայաստան: 

Նոյն   ծիրին մէջ,  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի   Գործադիր Մարմինը  յուշանուէրով մը պարգեւատրեց  եղբայր Էլի Պահատէն,առ ի գնահատանք սկաուտական շարժումին մէջ իր  ծառայութիւններուն,:

ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի Գործադիր Մարմինը նաեւ յուշանուէրով մը  պարգեւատրեց   քոյր  Թալին Ինքնատիոսեանը, բանակումի տեւողութեան   իր ծառայութիւններուն  համար:

Հասած էր խարոյկը  վառելու պահը:  ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեան,ՀԵԸ Անդրանիկ Սեւանի Գործադիր Մարմինի ատենապետ տոքթ. Վարուժան  Մարկոսեան,  ՀԵԸ  Անդրանիկ Անթիլիասի Գործադիր Մարմինի ատենապետ Գրիգոր Քեշիշեան,   ՀԲԸՄ-ՀԵԸ Վեթերան Սկաուտներու  Համախմբումի ատենապետուհի  քոյր  Մայտա Քիւրեճեան, AEL-ի ներկայացուցիչ Զէյնա Քըֆուրի, ՀԲԸՄ-ի վարիչ տնօրէնուհի  Անիթա  Լիպիար  հրաւիրուեցան վառելու օրուան խարոյկը:

 Ապա  գործադրուեցաւ    ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  սկաուտական  շարժումի  միաւորուներուն կողմէ պատրաստուած   գեղարուեստական  յայտագիրը:

 Իւրաքանչիւր սկաուտական խմբակ  ներկայացուց  բանակումի  իր առօրեան: Գեղարուեստական յայտագիրի   ընթացքին  տեսաերիզի վրայ դրուագներ կը ցուցադրուէր  ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  անցող տասներկու ամիսներու գործունէութենէն:

Հաճելի անակնկալ մըն էր տեսաերիզի  վրայ  Լիբանանէն   Միացեալ Նահանգներ մեկնած   ՀԵԸ-ի սկաուտական  ընտանիքի անդամներ՝  Հրաչ Մենէշեանի,  Ռաֆֆի  Տեմիրճեանի,Յակոբ Լաչինեանի, Անի Լաչինեանի, Սօսի  Կեցոյեան Աստուրեանի,Թալին Կեցոյեան Ամիրեանի, Նազօ Մխիթարեանի, Լուսի Մաւլեան- Ճապուրեանի,Շաղիկ Լաչինեանի   բարեմաղթութիւնները ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս   սկաուտական շարժումին եւ առ հասարակ Հայ Երիտասարդաց Միութեան բոլոր անդամ-անդամուհիներուն:

Խանդավառ այս  մթնոլորտին մէջ կատարուեցան  սրտաբուխ նուիրատուութիւններ:  Յատուկ  շնորհակալութիւն յայտնուեցաւ բոլոր անհատներուն,  կառյցներուն, հաստատութիւններուն որոնք զանազան միջոցներով սատար  հանդիսացան    ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի   տարեկան բանակումին յաջողութեան:

Խարուկահանդէսը  աւարտեցաւ  ներկաներուն  մասնակցութեամբ  հրաժեշտի  երգով»:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай