Հովհաննես Գաբուզյանը 13-րդն է Աբու Դաբիի մրցաշարում
СпортԱրաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարը:
7.5 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը: Նայջել Շորտը 7 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արյան Չոպրան 6.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Հովհաննես Գաբուզյանը, ով 6 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 5.5-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 24-րդ և 32-րդ հորիզոնականները: Մրցաշարում հանդես եկող պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը վաստակեց 4.5, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ 4 միավոր: Նրանք իրենց գործակիցները բարձրացրեցին համապատասխանաբար 5 և 14 կետով: