Հունահռոմեական ոճի ազգային ընտրանին թիմային հաշվարկում 6-րդն է
СпортՓարիզում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ավարտվեց:
Արմենպրեսի հաղորդմամբ` Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը հավաքեց 28 միավոր և թիմային հաշվարկում գրավեց 6-րդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ: Աշխարհի չեմպիոններ դարձան 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Թիմային հաշվարկում մեդալների ընդհանուր քանակով՝ 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, առաջին տեղում Ռուսաստանի թիմն է: