«Կոմայգում» նույնասեռականների են ծեծել
ОбществоԵրեւանի «Կոմայգի» կոչվող տարածքում այս գիշեր միջադեպ է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ ժամը 00:55-ին, ապա նաեւ 01:15-ին երկու նմանաբովանդակ ահազանգ է ստացվել, որ «Կոմայգի» կոչվող տարածքում իրենց վրա հարձակվել են եւ ծեծել: Մեկ անձ դիմել է բուժօգնության:
Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների՝ վիճաբանությունն ու ծեծը եղել է մի խումբ անձանց եւ նույնասեռականների միջեւ: Կայքի տեղեկություններով, վիճաբանությանը ներգրավված են եղել առնվազն 5 նույնասեռական, և հիվանդանոց բուժօգնության դիմողը հենց նույնասեռականներից մեկն է եղել, որը քերծվածքներ է ստացել: