Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Պերճ Զեյթունցյանի վերջին հրաժեշտի արարողությանը
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն է տվել նշանավոր գրող Պերճ Զեյթունցյանին: Արմենպրեսի փոխանցմամբ, ՀՀ Նախագահն իր ցավակցություններն է հայտնել Զեյթունցյանի ընտանիքի անդամներին:
Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին նաև Զեյթունցյանի մերձավորները, արվեստգետներ, գրողներ. անվանի մտավորականին հրաժեշտ տվեցին ծափերով: Նրան հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում:
«Խոր ցավով եմ արձանագրում Պերճ Զեյթունցյանի կորուստը: Նա կարողացավ իր գրական գործունեության ընթացքում կենդանացնել, միս ու արյուն տալ մեր պատմությունը, այն վերածել պիեսի, ֆիլմի: Համոզված եմ, որ նրա ստեղծագործությունները մեզ, ապագա սերնդին տալու են կյանքը ճշմարիտ ապրելու հնարավորություն: Նրա ստեղծագործություններում էր ազնիվ քաղաքացու կերպարը, մեր պատմության առանցքը»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով ուղեկցում էր Նախագահ Սարգսյանին: