Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Չոլպոն-Աթայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին
ЭкономикаՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին Չոլպոն-Աթայում (Ղրղզական Հանրապետության) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի ընթացքի, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության միջև համագործակցության հուշագրի վերաբերյալ մի շարք հարցեր: