«Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում Կիևյան կամրջից նետված աղջկա վիճակը
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից:
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
«Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում Կիևյան կամրջից նետված աղջկա վիճակը