Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան տուժածներ
ОбществоԱյսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, բախվել են Mitsubishi Grandis մակնիշի 35 DC 939 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 34 DT 373 համարանիշի և Mitsubishi Pajero io մակնիշի 19 AR 001 համարանիշի ավտոմեքենաները. Տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 4-րդ վաշտի ոստիկանները, ովքեր այդ պահին նշված վայրում ծառայություն կատարելիս են եղել և նրանք են վիրավորներին դուրս բերել ավտմեքենաներից և օգնություն ցուցաբերել, մինչև կժամաներ շտապօգնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: