Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայոց բանակի շարքերը համալրած 280 սպաներ վճռական են պատվով անառիկ պահել Հայաստանի ու Արցախի սահմանները

 Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական տոնական միջոցառումները եզրափակվեցին Սարդարապատի հուշահամալիրում շրջանավարտների ավարտական վկայականների և սպայական կոչումների հանձման հանդիսավոր արարողությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք, շրջանավարտների հարազատներն ու մտերիմները:

 

Միջոցառման մեկնարկին շուրջ 280 շրջանավարտներ ստացան ավարտական վկայականներ, լեյտենանտի սպայական կոչումներ և սպայական դաշույններ, ինչից հետո նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր երթ:

Բացման խոսքով հանդես եկավ Վ. Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանիպետ Արմեն Ղահրամանյանը: «Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ռազմական ուսումնական հաստատություններն ավարտելու և հայրենյաց պաշտպանի կոչմանն արժանանալու համար: Այս պահից սկսած` դուք թևակոխում եք կյանքի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Դուք պետք է գիտակցեք, որ ուսումնական հաստատությունում ձեր ամբարած գիտելիքները սպայական մասնագիտության բարձունքին հասնելու միայն առաջին աստիճանն են: Իսկ բարձունքը հաղթահարելու համար պետք է մշտապես զբաղվեք ինքնակրթությամբ: Զորքերում ծառայությունն առաջացնելու է նորանոր խնդիրներ և մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար ձեզանից մեծ ջանքեր են պահանջվելու»,- ասաց Ղահրամանյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց շրջանավարտներին իրենց կյանքի կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: «Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը և այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով: Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետևելու են մեր քաջարի զինվորները: Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ:
Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու: Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ և փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն և հենարան դառնան ձեզ: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:

Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորելն է»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Նախագահ Սարգսյանը հավելեց, որ զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի վրա վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: «Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից: 
Այդ դրական արժեքների և ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը և մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում և ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտ, մասնագիտությամբ կապավոր Գառնիկ Մկրտչյանը  նշեց, որ ծառայությունը շարունակելու է Արցախի Հանրապետությունում: «Գիտեմ, որ դժվարություններ լինելու են, և պետք է պատրաստ լինեմ դրանք հաղթահարել: Ես եմ ընտրել այս մասնագիտությունը և պատվով պետք է կատարեմ ծառայությունս»,- նշեց նա` հավելելով, որ հետագայում կապավորի մասնագիտությունը իրեն կարող է պետք գալ նաև քաղաքացիական կյանքում:

Ռազմական ավիացիոն ինստիտուտի մեկ այլ շրջանավարտ` Արծրուն Բալայանը ևս ծառայությունը կշարունակի Արցախի Հանրապետությունում: Նա նշեց, որ զինվորականի մասնագիտությունն ընտրելու որոշումն ինքն է կայացրել: «Մեր ժողովուրդը դարեր շարունակ պետականության համար պայքար է մղել, ինչն ավելի ամուր է դարձրել նրան: Հիմա մենք ունենք պետականություն, իսկ այդ պետականության ամրության գրավականն ուժեղ բանակն է, որովհետև հենց բանակն է պետության անվտանգության միակ երաշխավորը: Սա հաշվի առնելով` հարկ եմ համարել իմ ներկայությունն ապահովել հայկական բանակում»,- ընդգծեց նա` հավելելով, որ իր ընտանիքի անդամները դրական են արձագանքել իր որոշմանը` չնայած սկզբնական շրջանում եղել է որոշ անհամաձայնություն:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай