ՓՊ-ն ցավակցել է փաստաբան Ռուբեն Ռշտունու մահվան կապակցությամբ
ОбществоՀայաստանի փաստաբանների պալատը ցավակցություն է հայտնել ականավոր փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս Ռուբեն Ռշտունու մահվան կապակցությամբ: «Փաստաբանների պալատը ցավակցում է նշանավոր փաստաբանի ընտանիքի անդամներին,հարազատներին, գործընկերներին՝ հայտնելով իր զորակցությունը: Հարգարժան փաստաբանի հարուստաշխատանքային կենսագրության ուսումնասիրությունը մասնագիտական ուսանելի փորձ է նորփաստաբանների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փատաբանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախ) գլխավոր մուտքի հարևանությամբ գտնվող սգո սրահում, ժամը 18:00-ից:
Ռուբեն Ռշտունին ծնվել է 1943թ-ին Թաթարական ԻԽՍՀ Չիստոպոլ քաղաքում, զինվորականի ընտանիքում: 1966 թվականին ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1971 թվականի հունվարից որպես թարգմանիչ աշխատել է ԽՍՀՄ-ից հրավիրված առաջատար փաստաբանների հետ: 1980թ. հունվարի 19-ին ՀՀ փաստաբանների կոլեգիա ընդունվելուց հետո որպես ներկայացուցիչ և պաշտպան վարել է քաղաքացիական և քրեական գործեր: Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981թվականից: 2001–2003թթ.–ին եղել է ՀՀ նախագահին առրնթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։ 2002–2004թթ–ին եղել է Մոսկվայի Կառավարությանն առրնթեր հայրենակիցներին իրավականօգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանե» համակարգող խորհրդի անդամՀայաստանից: 2008 թվականից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է: Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով: Ուներ 3 երեխա: