35-ամյա Դավիդ Վիլյան 3 տարի անց հրավիրվել է Իսպանիայի հավաքական
СпортԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ներկայացրել է թիմի հայտացուցակի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի` սեպտեմբերյան խաղերի համար:
Ազգային հավաքական է վերադարձել «Նյու-Յորք Սիթիի» 35-ամյա հարձակվող Դավիդ Վիլյան, որը 2014 թվականից ի վեր չի խաղացել Իսպանիայի հավաքականի կազմում:
Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Միլանի» կիսապաշտպան Սուսոն:
Իսպանացիները սեպտեմբերի 2-ին սեփական հարկի տակ կխաղան Իտալիայի հետ, իսկ սեպտեմբերի 5-ին կմրցեն Լիխտենշտեյնի հետ: