Ոստիկանները Վանաձորում լիցքավորված ատրճանակ և գաղտնի փականով ծալովի դանակ են հայտնաբերել
ОбществоՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների կատարած աշխատանքների արդյունքում օգոստոսի 25-ին ժամը 16:10-ին Վանաձորի Վարդանանց փողոցում գործող սրճարանի մոտից, ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն և 1979 թ. ծնված Արա Ք.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խուզարկությամբ՝ Արթուր Ա.-ի գոտկատեղից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի, «Մակարով» ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7 փամփուշտով, փողում՝ մեկ փամփուշտով, իսկ գրպանից՝ գաղտնի փականով ծալովի դանակ:
Հայտնաբերածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
