Հունահռոմեական ոճի ըմբշամարտում նորից կլինի չորեքթաթ դրությունը
СпортԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան կրկին փոփոխությունների է ենթարկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոնները:
Փարիզում կայացած ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ ընդունված որոշմամբ 2018 թվականի հունվարի 1-ից հունահռոմեական ոճի ըմբշամարտում նորից կլինի չորեքթաթ դրությունը (պարտեր): Կմտցվեն նոր օլիմպիական քաշեր` 60, 67, 77, 87, 97 և 130 կգ:
Ազատ ոճի ըմբշամարտի փոփոխությունների մասին հայտնի կդառնա ավելի ուշ: