Կոշ գյուղում երկու վագոն-տնակ է այրվել
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 09:59-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցում գտնվող 2 վագոն- տնակներում:
Հրդեհը մարվել է ժամը 10:46-ին:
Այրվել են առաջին վագոն-տնակի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ (մոտ 27 քմ) և երկրորդը՝ մասնակի (մոտ 4 քմ):