Խոսրովի արգելոցում մարվել է 21 ծխացող օջախ
ОбществоԽոսրովի արգելոցում ծխացող օջախների թիվը նվազել է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 26-ին, ժամը 08:30-ին վերսկսվել են հետմարման աշխատանքները, որոնց մասնակցել են 77 փրկարար: Ժամը 16:30-ի դրությամբ հետմարման աշխատանքներին մասնակցում են 65 փրկարար, անտառտնտեսությունից՝ 20 աշխատակից: Մարվել է 21 օջախ: