Գարեթ Բեյլը կարող է լքել Ռեալը տրանսֆերային պատուհանի փակման օրը
СпортԻնչպես տեղեկացնում է «AS»-ը` հղում անելով «Daily Star»-ին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկություն է հայտնել ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերը:
Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաները» պատրաստ են ուելսցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբին» վճարել 105 մլն եվրո:
Այդ տեղափոխությունը կարող է լինել ամառային տրանսֆերային պատուհանի փակման անակնկալը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հուսով է, որ «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ֆենոմենալ խաղը թույլ կտա «սերուցքայիններին» ռիսկի գնալ և վաճառել Բեյլի տրանսֆերը: