Վթար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածներ չկան
ОбществоՕգոստոսի 28-ին, ժամը 18:28-ին տեղեկություն է ստացվել, որ Նորավանքի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջուրը, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի 26 LS 533 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Մ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 4 մ) եւ գլորվել լիճը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված. տուժածներ չկան: