Ստանիսլավսկու թատրոնը նախորդ տարվա համեմատ ցուցանիշների անկում է գրանցել, իսկ Տիկնիկայինը՝ աճ
КультураՆախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆինանսական ցուցանիշներում անկում է եղել: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ցուցանիշներն ավելի բարձր են եղել:
Ինչպեստեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս թատրոնների ձեռքբերումների, անկումների, ինչպես նաև հետագա անելիքների մասին թատրոնների տնօրեններ Ֆրեդ Դավթյանն ու Ռուբեն Բաբայանը զրուցել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:
Կիսամյակային հաշվետվությանը ներկայացած տնօրեն Ֆրեդ Դավթյանն անկումը հիմնավորել է մի քանի պատճառներով` նշելով, որ այդ ընթացքում թատրոնի կոլեկտիվն ունեցել է մարդկային կորուստներ: «Մթնոլորտն այն չէր, տոմս չէրվաճառվում»,-շեշտել է նա:
Այդուհանդերձ, տնօրենը վստահեցրել է, որ ֆինանսական պատկերը բարելավելուհամար ինչ-ինչ քայլեր արդեն ձեռնարկում են. ակտիվացել են սոցցանցերում, փորձում են կիրառել ակտիվ գովազդի քաղաքականությունը:
Գործնական մի քանի խորհուրդներից հետո նախարար Ամիրյանը թատրոնիտնօրենին առաջարկել է կազմել գործողությունների հստակ ծրագիր և ամեն օր նշել, թե նախատեսված քայլերից որն է իրականացրել:
«Դուք հրաշալի թատրոն ունեք, հրաշալի կոլեկտիվ, բայց չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը: Պետք է քայլեր ձեռնարկեք»,-ասել է Արմեն Ամիրյանը:
2017թ. ֆինանսական ցուցանիշների կիսամյակային պատկերը՝ նախատեսվածի համեմատ, «անկումային» է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, չնայած նախորդ տարվանույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ աճ է արձանագրվել:
Տիկնիկային թատրոնը մեկ տարում մոտ 400 ներկայացում է ունեցել (Հայաստանում՝ ամենաշատը. որևէ այլ թատրոն այսքան ներկայացում չի խաղացել)։ Ստեղծագործական ակտիվ առօրյայիցզատ, Տիկնիկայինի կյանքը հագեցած է եղել հյուրախաղերով, փառատոներով, որոնցում շահել են հիմնականում գլխավոր մրցանակները:
Թատրոնն առաջիկայում կներկայանա նորամուծությամբ. չորս գույն, գնային չորս սանդղակ, թատրոնում տոմսի արժեքը շուտով կտարբերակվի՝ ըստ դահլիճի քառագույն աթոռների:
Ռուբեն Բաբայանն Արմեն Ամիրյանին ներկայացրել է ֆեյսբուքում գրանցած ռեկորդը. ընդամենը կես տարվա ընթացքում Տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը 9000-իցհասել է 23. 500-ի: