Եվ արդ քիմիկոս է Նիկոլը
АналитикаՇատերն են ճանաչում հայոց քաղաքական երկնակամարի ամենակարկառուն աստղին՝ Նիկոլ Փաշինյանին: Այս անձը շատ հետաքրքիր քաղաքական սուբյեկտ է, որն ունի իրեն չհամապատասխանող քաղաքական ամբիցիաներ: Ոմանց համար այդ քաղաքական սուբյեկտը նախագահի միակ իրական թեկնածուն է: Ուրախալի է թերևս, որ այդպես մտածողները փոքրամասնություն են: Զգալի խմբի համար, այն հերթական Արտաշես Գեղամյանն է: Սա նշանակում է, որ ազգս չի կորցրել իր քաղաքական հոտառությունը: Իսկ մեկ այլ խմբի համար՝ անկապ ղժղժացող:
Հիմա չենք փորձի խոսել քննարկվող անձի անձնական որակներից, քաղաքական հայացքներից և նրա եղած ճամբարներից: Հետաքրքրականն այն է, որ այս գործիչը, ջրում՝ ձուկ է, տիեզերքում՝ աստղ, գետնի վրա ՝ կիսաստված: Չկա մի թեժ կետ, որտեղ նա չհայտնվի իր բազմաչարչար հեռախոսով ու այսպես ասած լայֆ ռեպորտաժ չհրապարակի: Իբրև խստիվ մտահոգ է ազգիս անվտանգության և բարեկեցության համար: Իրականում, մենք գիտենք, թե ովքեր են տերերը: Թերևս, միակ բացառությունը Խոսրովի արգելոցի հրդեհն էր: Մեղադրելու չէ, այնտեղ կապը լավ չէր ու ինքնացուցադրվելը չէր ստացվի:
Բոլորովին վերջերս, ի մասնավորի երեկ, պարզվեց, որ նա նաև քիմիկ է: Անկեղծ ասած, այդ հոլովակը կամ լայֆ ռեպորտաժը չեմ տեսել: Սակայն ինչպես պարզվում է սոց. կայքերի օգտատերերի գրառումներից, Նիկոլը լայֆ է մտել Նաիրիտի ծխի կողմից ու հայտարարել, թե այն անվնաս է: Այո, կան քիմիական միացություններ, ի մասնավորի պադոշը, որոնց վրա քիմիական ներգոյացությունները ուշ են ազդում, սակայն դա չի նշանակում, որ այն բոլորովին անվնաս է մեր՝ շարքային մահկանացուներիս համար:
Արդ տրամաբանական հարց է ծագում: Ի՞նչ ես փորձում անել տղա, առանց այն էլ խարխալված հեղինակությունդ վտանգի տակ դնելով, հերթական անգամ իշխանությունների հետույքն ես փորձում փնտրել, թե մեկ այլ բան են խոստացել: Երկու դեպքում էլ, բացահայտված ես՝ բարեկամս: Այլ դաշտ փնտրի ինքնաիրացվելու:
Վահրամ Թոքմաջյան