Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նման սերիալ ստեղծող «տղեն»՝ ռեժիսորը, իրեն իրավունք է վերապահում ասել՝ «Եթե դու չես համբուրվելու, ուրեմն տեղ չունես մեր սերիալում». Նառա Սարգսյան

Լife.panorama.am-ը գրում է.

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը, ով «Արտավազդ 2016»-ում արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասանուհու» կոչմանը, Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նառան մեզ հետ զրույցում պատմել է հեռուստասերիալներում չնկարահանվելու պատճառների եւ վերջերս կայացած ամուսնության մասին:

-Նառա, բավականին երկար տարիներ է, ինչ աշխատում եք որպես դերասանուհի, բայց հեռուստաէկրաններին Ձեզ հազվադեպ կարող ենք տեսնել: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս գործելաոճը:

- Տարիների ընթացքում մեկ-երկու սերիալներում փորձել եմ ինձ, բայց միեւնույն է, հասկացել եմ, որ իմը թատրոնն է: Այս ընթացքում առաջարկներ եղել են, պատահել է անգամ, որ վիճել եմ ռեժիսորի հետ, երբ առաջին իսկ զրույցի ժամանակ ինձ հարց տվեց, թե կնկարահանվե՞մ արդյոք համբույրի տեսարանում: Գիտեք, ես թատրնում նման տեսարանում խաղացել եմ, դրա մեջ ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում, երբ արդարացված է ռեժիսորի խնդիրը, բայց երբ սերիալային ռեժիսորը առաջին իսկ հանդիպման ժամանակ քեզ այդ հարցն է տալիս, անմիջապես պարզ է դառնում, որ նա ուզում է հասկանալ, թե որպես դերասանուհի բարդույթներ ունե՞մ արդյոք: Միշտ պետք է հիշել, որ թատրոնի հանդիսատեսը խիստ տարբերվում է հեռուստադիտողից, նաեւ ռեժիսորները մեկ-մեկ մեր տեղական սերիալները խառնում են հոլիվուդյան ֆիլմերի հետ. նրանք պետք է հիշեն, որ բաց տեսարանում նկարահանվելու համար դերասանին համապատասխան պետք է վարձատրեն: Ես սկզբունքներ ունեցող դերասանուհի եմ,  ու չեմ մոռանում, որ գործ ունեմ հայ հանդիսատեսի հետ: Այս խնդրից զատ, այսօրվա հեռուստասերիալների եւս մեկ լուրջ խնդիր է լեզուն, այստեղ մենք կարող ենք լսել երեւանյան փողոցային լեզու, որը երբեմն գռեհկության է հասնում, ինչը պարզապես անթույլատրելի է ինձ համար: Եվ նման սերիալ ստեղծող «տղեն»՝ ռեժիսորը, իրեն իրավունք է վերապահում անցածդ ճանապարհը մի կողմ դնելով ասել՝ «Եթե դու չես համբուրվելու, ուրեմն տեղ չունես մեր սերիալում»: Այս բոլոր հանգամանքներն էլ պատճառ են դառնում, որ չեմ նկարահանվում:

-Մեր երկրում շատ դերասաններ ժամանակին ասում էին, որ երբեք չեն նկարահանվի սերիալներում, բայց այսօր նրանց տեսնում ենք դրանցում, իսկ բացատրությունը մեկն է՝ այդ կերպ գումար են վաստակում: Հնարավո՞ր է, որ ապագայում, այնուամենայնիվ, Ձեզ եւս տեսնենք սերիալներում:

- Չէ, ես չեմ ասում, որ երբեք չեմ նկարահանվի: Եթե ունենամ ինձ բավարարող պայմաններով հրավեր, ապա չեմ մերժի: Օրինակ, կցանկանամ նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, կամ որեւէ հեռուստասերիալում, որտեղ կմարմնավորեմ խարակտերային մի հերոսուհու: Շատ ժամանակ դերասանը չպետք է պարզապես խաղա իրեն հանձնված դերը, նա պետք է կարողանա այսպես ասած «իր հագով» դարձնել դերը, շերտեր փնտրի ու գտնի, որն էլ կդառնա նրա հաջողության գրավականը:

-Նառա, իհարկե հասկանալի է, որ Ձեզ ինքնաբավ եք զգում թատրոնում, բայց դերասանի մասանգիտությունը նաեւ ճանաչում է ենթադրում: Դերասանն իրեն երջանիկ է համարում, երբ հայտնի է դառնում, իսկ գոնե մեր երկրում հայտնիություն տալիս են նույն հեռուստատեսային նախագծերը: Այս առումով ճանաչված լինելու պակասը չե՞ք զգում:

- Ոչ, չեմ զգում: Երբ անցյալ տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունում արժանացա «Տարվա լավագույն երիտասարդ դերասնուհի» կոչմանը, ինձ միեւնույն է հեռուստադիտողը չէր ճանաչում, բայց իմ ինքնաբավությունը հենց այդտեղից է գալիս: Ինձ պետք չէ, որ փողոցում, կամ երթուղայինում ինձ ճանաչեն ու ասեն՝ «Վայ, էս էն սերիալի աղջիկն ա», բավական է, որ ինձ ճանաչում են յուրաքանչյուր թատրոնում, բավական է այն ժյուրիի անձնակազմը, որը գնահատել է ինձ: Մրցանակը պետք է դերասանին ոգեւորվելու, ոգեշնչվելու ու նոր բարձրունքներ գրավելու համար: Ի դեպ, ամռան սկզբին շքանշանով ու դիպլոմով վերադարձա Ռուսաստանից, որտեղ մասնակցում էի այնտեղի Թատերական գործիչների միության կազմակերպած ամենամյա ամառային դպրոցի դասերին: Կարծում եմ՝ մարդն անդադար պետք է սովորի, անկախ տարիքից:

-Արդեն չորս տարի է, ինչ դասախոսում եք Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում: Հետաքրքիր է, բացի մասնագիտական գիտելիքներից, ի՞նչ եք փորձում սերմանել Ձեր ուսանողների մեջ, որպեսզի հետագայում նրանք ճիշտ ճանապարհով քայյլեն:

- Նախ պետք է ասեմ, որ մեր տնօրենը՝ Պարույր Սանթրոսյանը, ով  Արմեն Սանթրոսյանի որդին է, մեր բոլոր ուսանողներին առաջին իսկ օրից ասում է, որ մինչեւ 4-րդ կուրսի վերջը չնկարահանվեն որեւէ սերիալում: Իսկ ես իմ բոլոր ուսանողներին ասում եմ, որ ամենակարեւոր բանը գրագետ լինելն է: Ռեժսիորը պետք է մեծ ինտելեկտի տեր լինի, ինչը հնարավոր է շատ կարդալու շնորհիվ: Նաեւ հորդորում եմ անկախ որակից շատ ֆիլմեր դիտել, որպեսզի աչքը տեսած լինի ու կարողանա տարբերել լավը վատից:

-Նառա, մեկ ամիս առաջ կայացել է Ձեր ամուսնությունը: Կպատմե՞ք, Ձեր սիրո պատմության մասին, եւ թե ո՞վ  Ձեր ամուսինը:

- Այո, հուլիսի 30-ին կայացավ մեր հարսանիքը: Մինչ ամուսնուս հանդիպելը,  իմ կյանքում առանձնապես շատ փնտրտուքներ՝ ընկերներ ու կյանքի ուղեկիցներ չեմ ունեցել, ինչպես տատիկս էր ասում՝ «Աղջիկ նստիր համավոր, տղեն գուքա կամավոր»: Ես լրիվ մխրճվել էի թատրոնի մեջ ու Գոռին էլ հանդիպեցի շատ պատահական: Նա տարիներ առաջ աշխատել է «Պատանի հանդիսատեսի թատրոնում», երբ ես այնտեղ չէի աշխատում, հետո իր կամքով դուրս է գրվել ու տեղափոխվել Բարսելոնա, որտեղ գրեթե տասը տարի աշխատել է իր երկրորդ մասնագիտությամբ. նա շեֆ-խոհարար է: Իսկ արդեն անցյալ տարի, երբ եկել էր Երեւան, այցելում էր նաեւ իր սիրելի թատրոն, որտեղ էլ կայացավ մեր հանդիպումը: Ի դեպ՝  սկզբում, երբ նա անդադար մասնակցում էր մեր փորձերին, ես անգամ չէի ենթադրում, որ ինձ  համար է գալիս, իսկ մի օր էլ մեր ընկերներից մեկի կազմակերպած խնջույքի ժամանակ շատ անակնկալ կերպով Գոռն ինձ առաջարկություն արեց՝ բոլորի ներկայությամբ խոստովանելով իր զգացմունքներն ու ասելով, որ եկել է Հայաստան ու էլ չի հեռանա, քանի որ սիրահարվել է ինձ: Այդպես ակամա զարգացավ մեր հարաբերությունները, հետո իր բնականոն հունով կայացավ մեր նշանադրությունը, իսկ ավելի ուշ՝ հարսանիքը: Այսօր ես շատ երջանիկ եմ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026