ՀՀ ֆինանսերի նախարարը հանրային քննարկում է անցկացրել հարկաբյուջետային կանոնների արդիականացման թեմայով
ЭкономикаՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ղեկավարությամբ և ՀՀ տարբեր գերատեսչությունների, մասնավոր կազմակերպությունների, լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու անկախ տնտեսագետների մասնակցությամբ оգոստոսի 30–ին տեղի է ունեցել քննարկում ՀՀ հարկաբյուջետային կանոնների արդիականացման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդիպման նպատակն էր ներկա գտնվող ոլորտի մասնագետներին, ինչպես նաև «Վեբինար» գործիքի միջոցով հասարակության տարբեր շահագրգիռ անդամներին ներկայացնել ու նրանց հետ քննարկել հարկաբյուջետային քաղաքականության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթ միջոցառումներից մեկը: Մասնավորապես՝ քննարկվել են պետական պարտքի և պետական բյուջեի պակասուրդի ներկայումս գործող կանոնները, դրանց առավելությունները և թերությունները, դրանց վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը, հարկաբյուջետային ներկա կանոնների արդիականացման և նոր սերնդի կանոնների ներդրման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից մշակված առաջարկությունների փաթեթները:
Քննարկումների արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով կարևորվել է, որ գործող հարկաբյուջետային կանոնները անհրաժեշտ է վերանայել, արդիականացնել և ներդնել տնտեսության կայունացմանն ու տնտեսական աճի ապահովմանն ուղղված նոր և առավել արդյունավետ ձևաչափով»: