Բարսելոնան մերժել է Յուվենտուսի հերթական առաջարկը
СпортԿատալոնական «Բարսելոնան» շարունակում է մերժել պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշի հարցով Թուրինի «Յուվենտուսի» առաջարկները,- հաղորդում է «Marca»-ն:
Այս անգամ իտալական ակումբը ցանկանում էր վարձակալել 24-ամյա ֆուտբոլիստին՝ նրան հետագայում գնելու իրավունքով, սակայն բանակցությունները կրկին անհաջող էին:
«Բարսելոնան» դեմ չէ Գոմեշին բաց թողնելուն, սակայն մտադիր է դիտարկել միայն վաճառքի առաջարկները: