Ереван, 20.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Հայկական ապրանքանիշը ներկայացվել է CPM-Moscow նորաձևության միջազգային ցուցահանդեսում

Культура

Մոսկվայի «Expocentre» կենտրոնում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը անցկացվող Արևելյան Եվրոպայի խոշորագույն CPM  նորաձևության միջազգային ցուցահանդեսին, որտեղ 27 մասնակից երկրներ ներկայացնում են 1000 հավաքածու, ներկայացուցիչ ունի նաեւ Հայաստանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայկական նորաձևության «5900 BC» ապրանքանիշն այս միջոցառմանը մասնակցում է հինգերորդ անգամ՝ ներկայանալով իր վեցերորդ՝ գարուն/ամառ 2018 հավաքածուով: Ավելի քան 22 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմում են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ: Ապրանքանիշն առաջին անգամ ներկայանում է նաև նորաձև կոշիկների հավաքածուով։ Հագուստի նորաստեղծ գարուն-ամառ 2018 հավաքածուն երեք օր շարունակ կներկայացվի նաև ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող նորաձևության ցուցադրությունների ընթացքում։ Ցուցահանդեսին մասնակցում են նաև Հայաստանի հագուստի և կոշկեղենի արտադրության ոլորտը ներկայացնող ծրագրի 16 շահառու ընկերություններ։

«5900 BC» ապրանքանիշը ՄԱԱԶԿ (UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրում ընդգրկված հագուստ և կոշկեղեն արտադրող հայ մասնագետների և իտալացի փորձագետների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքն է:

2014թ. սեպտեմբերին մեկնարկած ծրագիրը միտված է Հայաստանում հագուստի և կոշկեղենի արտադրության ավանդույթների վերականգնմանը և զարգացմանը: 2017 թվականին մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը ՄԱԱԶԿ և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի միջև ստորագրված հուշագրով՝ ներգրավելով այս անգամ նաև կոշիկի արտադրության ոլորտը։

ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի խոսքով` արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսներին, մասնավորապես այսօրվա ցուցահանդեսին Հայաստանի շուրջ 16 արտադրողների մասնակցությունը և հաջորդ մասնակցությունը խոսում է այն մասին, որ այն ծրագրերը, որոնք մշակված են Հայաստանում, մասնավորապես ՀՀ կառավարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տալիս են իրենց ռեալ արդյունքները: «Դրա մասին է վկայում նաև վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը: Ես կարող եմ մեծ պարծանքով նշել, որ 2016թ և 2017թ. առաջին կիսամյակի կտրվածքով պատրաստի հագուստի ներմուծումը ռուսական շուկա աճել է ոչ թե մի քանի տոկոսով, այլ մի քանի տասնյակ անգամ: Եվ տեսնելով այս հետաքրքրությունը, կարող եմ ասել, որ մեր արտահանման ծավալների աճի դինամիկան հաջողությամբ կշարունակվի: Հույս ունենք, որ տարեվերջին մենք կտեսնենք ավելի զգալի աճ, հայաստանյան թեթև արդյունաբերության արտադրանքի ռուսական շուկա ներմուծման»,-ասել է նա::

ՄԱԱԶԿ ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանը նշել է, որ 2017թ. կլինի բեկումնային տարի թեթև արդյունաբերության զարգացման համար: «Դրան նպաստել է իհարկե և կառավարության աջակցությունը` ի դեմս տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, UNIDO-ի և՛ միջազգային և՛ ազգային փորձագետների անմիջական աջակցությունը հագուստի և կոշիկի ոլորտում: Առաջին անգամ այստեղ ներկայացված է նաև հայկական կոշիկը և կարծում ենք, որ CPM–ում սա կլինի հետաքրքիր նաև ռուսական գնորդների համար: Ռուսական ցանցերը պատրաստակամ են տեղադրելու նորանոր պատվերներ և ընդլայնելու իրենց համագործակցությունը Հայաստանի հետ»,-նշել է նա:

Ռուսական ցանցի ներկայացուցիչ Մաքսիմ Կլիշենկոն տպավորված էր հայկական տաղավարով: «Սկսում ենք աշխատել Յունիդո ծրագրի հետ: Շատ հետաքրքիր ծրագիր է, շատ պրոֆեսիոնալ թիմ է: Հիմա Հայաստանի արտադրությունը վերելք է ապրում: Շատ մեծ ներդրումներ են արվում, ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր ներդրողների կողմից: Այնպես, որ հուսով ենք, որ հաջորդ սեզոնին արդեն կունենանք փորձնական պատվերներ, իսկ հետագայում նաև մասսայական»,-հավելել է նա::

Ռուսական ցանցի ներկայացուցիչ, արտադրության գծով տնօրեն Իրինա Մակայեդն էլ իր խոսքում նշել է, որ դեռևս նախորդ ցուցահանդեսի շրջանակում չկարողացավ անտարբեր մնալ հայկական տաղավարի նկատմամբ: «Հաստատեցինք կապեր, այցելեցի Հայաստան, եղա մի քանի ձեռնարկություններում, քանի որ մենք ինքներս էլ առևտրա-արտադրական ընկերություն ենք և մտադրություն ունենք նոր հարթակներ գտնելու: Շատ տպավորված եմ Հայաստանով, հատկապես աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, թեթև արդյունաբերության ոլորտի նկատմամբ ուշադրությամբ»,-ասել է Մակայեդը:

 

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном