Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարզվել է Ռումինիայում
СпортՕգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին մեդիայի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած երկրպագուների համար,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Թիմն աշխատել է տակտիկական նրբությունների, ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա, իսկ վերջում տեղի է ունեցել երկկողմանի խաղ:
Հիշեցնենք, որ Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: