Կապանում վրաերթի են ենթարկել 15-ամյա աղջկան ու փախել. նա ազդրի շրջանում սալջարդ է ստացել
ОбществоՕգոստոսի 31-ին, ժամը 18.25-ին, «ձախ ազդրի շրջանում սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա քաղաքացուհի եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ աղջիկը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Կապանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի մոտ միջբակային ճանապարհահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն: