Հրդեհ Թբիլիսիում՝ Մթածմինդա լեռան լանջին
ОбществоԹբիլիսիում Մթածմինդա լեռան լանջին բռնկված հրդեհը մարելու գործում ներգրավվել են շուրջ 50 հրշեջ փրկարարներ եւ 10 հատուկ տեխնիկա, ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում։
Մթածմինդա լեռան վրա հրդեհը բռնկվել է օրվա երկրորդ կեսին։ Ահազանգից հինգ րոպե անց դեպքի վայր են ժամանել առաջին հրշեջ հաշվարկները։ Նախնական տվյալներով՝ այրվում է չոր բուսականությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հրշեջ-փրկարարական տեխնիկայի եւ հրշեջ-փրկարարների տեղաշարժը դեպի հրդեհի օջախ իրականացվել է երկու ուղղությամբ։ Ջրամատակարարումը տեղի է ունենում Մթածմինդա լեռան վրա գտնվող հիդրանտից։ Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 50 հրշեջ-փրկարարներ եւ շուրջ 10 միավոր հրշեջ- փրկարարական տեխնիկա։ Կրակի մարման գործին միացել է նաեւ ՆԳՆ-ի ուղղաթիռը»,- ասվում է հայտարարությունում։
Մթածմինդա լեռան վրա հրդեհ է բռնկվել նաեւ օգոստոսի 8-ին։